Նորություններ

Պատահարներ

Հացավան գյուղում այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ

17:31 / 10.11.2019



Նոյեմբերի 10-ին, ժամը 14:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հացավան գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հացավան գյուղի «Արոտներ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել՝ 15:59-ին: Այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին