Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է արկ. փրկարարները սահմանազատել են տարածքը

17:58 / 10.11.2019



Նոյեմբերի 10-ին, ժամը 10:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հայտնաբերվածը 1990-ական թվականների հրետանային արկ է՝ առանց պայթուցիչի:

Մինչ ՊՆ N զորամասի սակրավորների ժամանելը՝ փրկարարները սահմանազատել են տարածքը:

ՊՆ N զորամասի սակրավորներն արկը տեղափոխել են N զորամաս: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

← Վերադառնալ ցուցակին