Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Բյուրական գյուղում. տուժածներ չկան

15:05 / 10.11.2019

Նոյեմբերի 10-ին, ժամը 12:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ անասնագոմի տանիքում, այրվում է պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:16-ին, մարվել՝ 13:46-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 60 քմ և մոտ 200 հակ պահեստավորած անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին