Նորություններ

Պատահարներ

Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

22:30 / 13.11.2019

Նոյեմբերի 13-ին, ժամը 16։28-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։35-ին, մարվել՝ 20։01-ին։

Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին