Նորություններ

Պատահարներ

Էլեկտրագնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային. կա 2 տուժած

21:54 / 01.12.2019

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19։37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը Գևորգ Գ.-ն (ծնված 1984 թ.) և Սիրվարդ Մ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները Գևորգ Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Սիրվարդ Մ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին