Նորություններ

Պատահարներ

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

09:21 / 01.12.2019

Նոյեմբերի 30-ին, ժամը 22:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 156-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում:

Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ քարերը (մոտ 0.3 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ ճանապարհը դարձնելով երթևեկելի:

← Վերադառնալ ցուցակին