Նորություններ
Պատահարներ
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3 հա տարածք
08:30 / 02.12.2019

Դեկտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Լոռու մարզի Սարատովկա գյուղում՝ 1 հա,
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում՝ 2 հա:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: