Նորություններ

Պատահարներ

Գյումրի քաղաքում բարդին ընկել է տնակի և ավտոտնակի վրա

09:32 / 02.12.2019

Դեկտեմբերի 2-ին, ժամը 04:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հաստաբուն ծառը պոկվել և ընկել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավտոկայան թաղամասի տնակներից մեկի վրա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բարդին (մոտ 60 սմ տրամագծով) ընկել է տնակի և ավտոտնակի վրա՝ վնասելով ավտոտնակում կայանած «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան, առկա է տնակի փլուզման վտանգ. տուժածներ չկան:

Փրկարարները հեռացրել են վտանգավոր հատվածը: Մյուս մասը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: 

← Վերադառնալ ցուցակին