Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

20:15 / 02.12.2019



Դեկտեմբերի 2-ին, ժամը 16:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում այրվում է «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան և Չարենցի փողոցների խաչմերուկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16:26-ին:

Այրվել են «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

← Վերադառնալ ցուցակին