Նորություններ

Պատահարներ

Մասամբ այրվել է բեռնատարի շարժիչի հատվածը

19:36 / 02.12.2019



Դեկտեմբերի 2-ին, ժամը 16:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Արզական ավտոճանապարհին այրվում է բեռնատար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գանգրահեր տղա փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում այրվում է «MAZ» մակնիշի ջրատար ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:03-ին, մարվել՝ 17:06-ին: Մասամբ այրվել է բեռնատարի շարժիչի հատվածը:

← Վերադառնալ ցուցակին