Նորություններ

Պատահարներ

Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

09:57 / 03.12.2019

Դեկտեմբերի 2-ին, ժամը 23։33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Renault» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Վարդան Մ., ծնված  1991 թ.) և «BMW 5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալբերտ Մ., ծնված 1979 թ.). վերջինիս վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին