Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

11:15 / 03.12.2019

Դեկտեմբերի 2-3-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում, Ապարան-Երևան և Ալագյազ-Արթիկ, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները:

← Վերադառնալ ցուցակին