Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածներ չկան

11:07 / 03.12.2019



Դեկտեմբերի 3-ին, ժամը 04:08-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ-ին «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գրիգոր Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով:

← Վերադառնալ ցուցակին