Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. տուժածներ չկան

15:42 / 03.12.2019



Դեկտեմբերի 3-ին, ժամը 11:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտակայքում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Համլետ Ղ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր սահել ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին