Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին

14:06 / 03.12.2019



Դեկտեմբերի 2-ին, ժամը 21:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Գևորգ Զ.) և «Ford Transit» (վարորդ՝ Էդվարդ Հ.) մակնիշների ավտոմեքենաները. «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին