Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Արմավիր քաղաքում. տուժածներ չկան

20:41 / 03.12.2019

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 17:55-ին: Տուժածներ չկան:

Տան հյուրասենյակում այրվել են փայտյա հատակը՝ մոտ 2 քմ և առաստաղը՝ մոտ 2 քմ:

← Վերադառնալ ցուցակին