Նորություններ
Պատահարներ
Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան
20:10 / 03.12.2019

Դեկտեմբերի 3-ին, ժամը 11:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆանարջյան փողոցի թիվ 76/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ Ֆանարջյան փողոցի թիվ 76/25 շենքի մոտակայքում այրվել է «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գագիկ Ս.) սրահը՝ մասամբ:
Վերադարձի ճանապարհին Ֆանարջյան փողոցում բախվել են «Isuzu» մակնիշի հրշեջ-ավտոմեքենան և «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան: Տուժածներ չկան: