Նորություններ

Պատահարներ

Մայթին փոս է առաջացել. փրկարարները սահմանազատել են տարածքը

11:30 / 03.12.2019



Դեկտեմբերի 2-ին, ժամը 09:22-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 76 շենքի մոտակայքում ջրատար խողովակը վնասվել է. արտահոսած ջրից և անձրևաջրերից մայթին փոս է առաջացել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

← Վերադառնալ ցուցակին