Նորություններ

Պատահարներ

Էլեկտրական վահանակն ամբողջությամբ այրվել է

15:24 / 03.12.2019

Դեկտեմբերի 3-ին, ժամը 11:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Նոյեմբերյան փողոցի միջնամասում այրվում է էլեկտրական վահանակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:18-ին, մարվել՝ 11:20-ին:

Էլեկտրական վահանակն ամբողջությամբ (մոտ 8 էլ. հաշվիչ) այրվել է:

← Վերադառնալ ցուցակին