Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ

09:03 / 04.12.2019



Դեկտեմբերի 3-ին, ժամը 20:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan March» (վարորդ՝ Արսեն Չ., ծնված 1986 թ.), «Opel Astra G» (վարորդ՝ Հովհաննես Հ., ծնված 1982 թ.) և «Hyundai Sonata» (վարորդ` Արթուր Գ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Հովհաննես Հ.-ն և Արթուր Գ.-ն հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին