Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Խանջյան փողոցում. տուժածներ չկան

09:15 / 04.12.2019

Դեկտեմբերի 3-ին, ժամը 22:01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 31 շենքի 1-ին մուտքում տարօրինակ հոտ է զգացվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 30 հասցեում՝ կիսակառույց շինությունում, այրվում է բազմոց, որի հոտն էլ տարածվել է թիվ 31 շենքի մուտքում:

Հրդեհը մարվել է ժամը 22:55-ին: Այրվել է բազմոց՝ մասամբ:

← Վերադառնալ ցուցակին