Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում

09:22 / 04.12.2019

Դեկտեմբերի 3-ին, ժամը 23:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է շտապօգնության ավտոմեքենային: Առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra մակնիշի (վարորդ՝ Արամ Խ.) և շտապօգնության ծառայության (վարորդ՝ Մելիք Մ.) ավտոմեքենաները. շտապօգնության ավտոմեքենայում գտնվող հիվանդը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին