Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

18:50 / 04.12.2019



Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Վաղարշակ Ճ., ծնված 1980 թ.), «Mazda» (վարորդ՝ Նարեկ Ե., ծնված 1990 թ., ուղևորներ՝ Անի Ա., ծնված 1989 թ., Անահիտ Ե., ծնված 1979 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Արտյոմ Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վարորդները և ուղևորները հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին