Նորություններ

Պատահարներ

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահը. կա տուժած

19:00 / 04.12.2019

Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 45 շենքի մոտակայքում այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:48-ին, մարվել՝ 15:53-ին:

Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հովիկ Թ., ծնված 1983 թ.) շարժիչի հատվածն ու սրահը, ջերմահարվել՝ բեռնախցիկը:

Հովիկ Թ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

← Վերադառնալ ցուցակին