Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Աբովյան քաղաքում. տուժածներ չկան

10:00 / 10.12.2019



Դեկտեմբերի 9-ին, ժամը 23:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ Եղբայրության փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում, տնակում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:55-ին, մարվել՝ 00:31-ին:

Այրվել են տնակի փայտե կառուցատարրերը (մոտ 5 քմ) և 1 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին