Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Անգեղակոթ գյուղում

08:23 / 25.12.2019

Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի 1-ին փողոցում՝ անասնագոմի տանիքում, այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:15-ին: Այրվել են մոտ 280 հակ անասնակեր և մոտ 35 քմ ծածկ:

← Վերադառնալ ցուցակին