Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

13:48 / 13.01.2020

Հունվարի 13-ին, ժամը 09:43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Գ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից  (մոտ 1 մետր) և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Սուրեն Չ.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին