Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 20 հակ անասնակեր

21:23 / 13.01.2020

Հունվարի 13-ին, ժամը 18:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շենավան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։24-ին, մարվել՝ 18։42-ին։ Այրվել է մոտ 20 հակ անասնակեր։

 

← Վերադառնալ ցուցակին