Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ

21:37 / 13.01.2020

Հունվարի 13-ին, ժամը 16:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Նորաշեն-Սարչապետ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Սարչապետ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։45-ին, մարվել՝ 19։00-ին։ Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից և Սարչապետ գյուղի 10 բնակիչ։

← Վերադառնալ ցուցակին