Նորություններ

Պատահարներ

Հրդեհ հացատանը. տուժածներ չկան

08:31 / 14.01.2020

Հունվարի 13-ին, ժամը 21:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի 33-րդ փողոցում այրվում է հացատուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գլաձոր գյուղի 33-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկին կից չշահագործվող հացատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:24-ին, մարվել՝ 21:39-ին:

Մասամբ այրվել են չշահագործվող հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ):

← Վերադառնալ ցուցակին