Նորություններ

Պատահարներ

Շամախյան թաղամասին հարակից «Արփավուտ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մարվել է

13:20 / 15.01.2020

Հունվարի 15-ին, ժամը 07:00-ին Շամախյան թաղամասին հարակից «Արփավուտ» կոչվող հանդամասում սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:08-ին, մարվել՝ 12:45-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք:

 

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին, ժամը 21:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում՝ անտառապատ տարածքում, առկա է հրդեհի օջախ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շամախյան թաղամասին հարակից «Արփավուտ» կոչվող հանդամասում:

Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 3000 քմ բուսածածկույթ:

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջում չի իրականացվել. սահմանվել է հերթապահություն:

← Վերադառնալ ցուցակին