Նորություններ

Պատահարներ

Փրկարարները դուրս են բերել շանը ջրանցքից

21:30 / 15.01.2020



Հունվարի 15-ին, ժամը 17:22-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի Այգեգործական թիվ 2 տան հետնամասում՝ ջրանցքում, մոտ երեք օր է շուն է ընկել և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել ջրանցքից (մոտ 2.5 մ) շանը և հանձնել տիրոջը:

← Վերադառնալ ցուցակին