Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

08:19 / 16.01.2020

Հունվարի 15-ին, ժամը 20:46-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զույգաղբյուր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:04-ին, մարվել՝ 21:11-ին:

Այրվել են «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը՝ ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:

← Վերադառնալ ցուցակին