Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 34 հա տարածք

09:55 / 16.01.2020

Հունվարի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ մոտ 2 հա, Վանաձոր քաղաքում՝ մոտ 2000 քմ, Բովաձոր գյուղում՝ մոտ 1000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 300 քմ,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 30 հա, 1.6 հա, Բերդ քաղաքում՝ մոտ 2000 քմ, Պառվաքար գյուղում՝ մոտ 800 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին