Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

11:35 / 16.01.2020

Հունվարի 16-ին, ժամը 07։35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 շենքի դիմաց այրվում է չգործող փայտամշակման արտադրամասի տանիքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:54-ին, մարվել` 08:47-ին:

Այրվել են չգործող արտադրամասի տանիքի փայտե կառուցատարրերը և պատի լամինատե երեսպատումը (10 քմ), մեկ դեկորատիվ ծառ և աղբ (1 խմ)։

← Վերադառնալ ցուցակին