Նորություններ

Պատահարներ

Այրվել է շինության փայտյա հատակը

11:40 / 16.01.2020



Հունվարի 16-ին, ժամը 09:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում գտնվող կիսակառույց շինությունում ծուխ է նկատվում: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:56-ին, մարվել՝ 10:35-ին: Այրվել են չշահագործվող շինության փայտյա հատակը (մոտ 30 քմ) և կուտակած աղբ:

← Վերադառնալ ցուցակին