Նորություններ

Պատահարներ

Աբովյան գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

13:47 / 16.01.2020



Հունվարի 16-ին, ժամը 11:12-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Աբովյան գյուղի Հաղթանակի փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:39-ին, մարվել՝ 12:04-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին