Նորություններ

Պատահարներ

Հրդեհ վագոն-տնակում. տուժածներ չկան

15:56 / 16.01.2020



Հունվարի 16-ին, ժամը 13:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Արևաշող գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արևաշող գյուղի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի 1-ին փակուղում գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։18-ին, մարվել՝ 13։26-ին։

Վագոն-տնակի տանիքի փայտյա կառուցատարրերից այրվել է մոտ 2 քմ, ջերմահարվել՝ 8 քմ հատված։

← Վերադառնալ ցուցակին