Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

16:26 / 16.01.2020

Հունվարի 16-ին, ժամը 15:08-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 12 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։22-ին, մարվել՝ 15։56-ին։ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 

← Վերադառնալ ցուցակին