Նորություններ

Պատահարներ

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մարվել է

09:25 / 16.01.2020

Հունվարի 15-ին, ժամը 20:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին, մարվել` ս. թ. հունվարի 16-ին, ժամը 00:27-ին:

Այրվել են անասնագոմի փայտյա տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 60 քմ), մոտ 150 հակ անասնակեր, մոտ 10 խմ գոմաղբ, իսկ հարակից թոնրատանը՝ մոտ 6 խմ վառելափայտ:

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 4 խոշոր եղջերավոր անասուն, 1 խոզ, մոտ 10 հավ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին