Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Մալիշկա գյուղում. տուժածներ չկան

22:52 / 29.01.2020

Հունվարի 29-ին, ժամը 19:05-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մալիշկա գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում (30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 21:15-ին:

Այրվել են անասնագոմի ծածկի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, 40 հակ կուտակված անասնակեր, մոտ 30 գմ տախտակ, ջերմահարվել՝ 25 ազբոշիֆեր և 240 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին