Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Աշտարակ քաղաքում

08:44 / 11.02.2020

Փետրվարի 10-ին, ժամը 21:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել՝ 23:25-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ):

← Վերադառնալ ցուցակին