Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

08:52 / 11.02.2020

Փետրվարի 10-11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևանում,

Արագածոտնի մարզի Սադունց գյուղում, 

Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, 

Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում,

Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում,

Երևան-Մեղրի ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները:

← Վերադառնալ ցուցակին