Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոտնակում

10:20 / 12.02.2020

Փետրվարի 11-ին, ժամը 20:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գետափ գյուղի 1-ին փողոցի թիվ 35 տանը հարակից տնակում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետափ գյուղի 1-ին փողոցի թիվ 35 տանը հարակից ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 21:01-ին: Այրվել են ավտոտնակի (36 քմ) ներսի փայտյա երեսպատումը (մոտ 28 քմ) և կենցաղային իրեր:

← Վերադառնալ ցուցակին