Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա տուժած

08:16 / 13.02.2020

Փետրվարի 12-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած.

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Վլադիմիր Գ., ծնված 1984 թ.), «BMW 325» (վարորդ՝ Նարեկ Ե.) և «Honda» (վարորդ՝ Սուրեն Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան և ուղևոր Քնքուշ Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

← Վերադառնալ ցուցակին