Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

09:07 / 13.02.2020

Փետրվարի 12-13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևանում,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Ծովագյուղ գյուղում,

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ, Ապարան-Ջրամբար ավտոճանապարհներին,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, 

Սյունիքի մարզի Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին,

Շիրակի մարզի Սիզավետ գյուղում,

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 259 ավտոմեքենա և 1023 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին