Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել ծխահարված անասուններին

15:33 / 13.02.2020



Փետրվարի 13-ին, ժամը 12:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ շինությունը բաղկացած է երկու մասից՝ հացատուն (35 քմ ) և անասնագոմ (42 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 15:25-ին:

Այրվել են հացատան ծածկը և տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 35 քմ),  մոտ 2 խմ կուտակած աթար և անասնագոմի դուռը:

Անասնագոմում հայտնաբերվել է ծխահարված թվով 9 խոշոր եղջերավոր անասուն (6 կով, 3 հորթ):

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել ծխահարված անասուններին:

← Վերադառնալ ցուցակին