Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

15:50 / 13.02.2020



Փետրվարի 13-ին, ժամը 13:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 56 շենքի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 13:54-ին:

Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը՝ մասամբ:

← Վերադառնալ ցուցակին