Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայի շարժիչի հատվածում. տուժածներ չկան

09:30 / 14.02.2020



Փետրվարի 13-ին, ժամը 21:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի Վերածննդի փողոցի թիվ 10ա հասցեի մոտակայքում այրվում է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։16-ին, մարվել՝ 22։30-ին։ «Mercedes-Benz SLK» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել է ձայնամեկուսիչ շերտը։

← Վերադառնալ ցուցակին