Նորություններ

Պատահարներ

Տանը բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան

16:50 / 14.02.2020

Փետրվարի 14-ին, ժամը 12:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 15-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 14:02-ին: Ամբողջությամբ այրվել են տան խոհանոցը (12 քմ)՝ գույքով, հյուրասենյակը (30 քմ, գույքով)՝ մասամբ և տանիքից 12 քմ հատված:

← Վերադառնալ ցուցակին